ԲՀԿ-ում ամեն ինչ իրար խառնեց Աբրահամ Մանուկյանը. «իջել է ջրի հատակը, մինչև անցնի վտանգը» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներսում այս տարվա փետրվարից սկսված խժդժությունները շարունակվում են: Ու դեռ ավարտը չի երեւում, քանի որ ինչպես կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասաց, ինքնամաքրման գործընթացը դեռ երկար կտեւի:

Ինպես հայտնի է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում ամեն ինչ իրար խառնեց կուսակցության փոխնախագահ Աբրահամ Մանուկյանը, որը զբաղվում էր կուսակցության ֆինանսական բաշխումներով: Իհարկե, որպես վերջնանպատակ, Մանուկյանը ցանկանում է դառնալ ԲՀԿ նախագահ, որպեսզի քաղաքական առեւտրով զբաղվի եւ անձամբ կուսակիցներին պաշտոններ բաշխի համապատասխան վերաբերմունքի դիմաց: Եւ որպեսզի հասնի իր նպատակին, բնական է, պետք է դավեր նյութի կուսակցության գործող նախագահ Նաիրա Զոհրաբյանի դեմ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Թամարա Միքայելյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս