Այսօր` մարտի 15-ին, ժամը 19:21-ից Երևանի Հյուսիային պողոտայի կենտրոնական հատվածում մի խումբ երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցավ միջոցառում` նվիրված 1921 թվականի մարտի 15-ին հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի կողմից իրականացված «Նեմեսիս» գործողությանը, որի արդյունքում սպանվեց երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան:
Միջոցառման ժամանակ հնչեց Թեհլերյանին և այդ օրվան նվիրված «Գինի լի՛ց» երգը, ինչպես նաև այլ հայրենասիրական երգեր, որոնք ուղեկցվեցին ազգագրական բազմաթիվ պարերով:
Այնուհետեւ միջոցառման մասնակիցներն երթով, երգ ու պարով հասան Հանրապետության հրապարակ, Մաշտոցի պողոտա, Ազատության հրապարակ, որտեղ եւ եզրափակեցին միջոցառումը: