ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՐԶԵՑԻՆՔ ԱՆՁԱՄԲ ՋՈՆԻԻՑ
Լուրերն այն մասին, որ երգիչ Ջոնի Կարապետյանի «Մարի, Մարի» տեսահոլովակը նկարահանվել է ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի տանը, պարզեցինք անձամբ Ջոնիից. «Իրականում այս տեսահոլովակը նկարահանվել է Սամվել Ալեքսանյանի քրոջ տանը, որը գտնվում է Ս. Ալեքսանյանի տան անմիջապես հարեւանությամբ»: Հարցին, թե ինչու էր հենց այդ վայրն ընտրված, Ջոնին ասաց, որ ինքն Ալեքսանյանի քրոջ ընտանիքի հետ մոտ է ու քանի որ նրանց տանը բազմիցս եղել էր, նկատել էր, որ նկարահանումների համար շատ հարմար  տարածք կա: Ռեժիսորի հետ գնացել նայել էին տարածքն ու եկել համաձայնության: Ինչ վերաբերում է Ս. Ալեքսանյանի քրոջ ընտանիքին, Ջոնիի խոսքով՝ նրանք սիրով տրամադրել են իրենց տան տարածքը: Երգիչը նաեւ հավելեց, որ Ս. Ալեքսանյանի քրոջ ընտանիքը նկարահանման ամբողջ անձնակազմի համար նախապես մեծ հյուրասիրություն էր կազմակերպել. «Մինչ մեր գնալը նրանք սեղաններ էին պատրաստել, շատ հյուրասեր մարդիկ են»:
Ջոնիից հետաքրքրվեցինք նաեւ ապագա ծրագրերից: Հիմա նրա մոտ աշխատանքային բուռն ընթացք է, աշխատում է նոր երգերի վրա, մինչեւ տարվա վերջ կթողարկի նոր տեսահոլովակ: Երգիչը վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ ունի տեսահոլովակ նկարահանելու որոշակի պայմանավորվածություն: Մեկ շաբաթից կրկին մեկնելու է ԱՄՆ` տեսահոլովակի նկարահանման աշխատանքները կարգավորելու համար:

ՇՆՈՐՀԱՎՈՐ
Երեկ երգչուհի Հասմիկ Կարապետյանը դարձավ 36 տարեկան: Ծննդյան տարեդարձի առթիվ Հասմիկը շնորհավորանքներ է ստացել մինչեւ լուսաբաց: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երգչուհին հայտնեց, որ չնայած իր տոնն էր, առավոտվանից աշխատանքի է եղել, օրն էլ անցել է պայծառ եւ ուրախ: Գործընկերների կողմից ստացել է շնորհավորանքներ, ծաղկեփնջեր եւ տորթ: Սակայն սա թվով երկրորդ տորթն է եղել, քանի որ եւս մի տորթ էլ անակնկալ ձեւով նվիրել է հաղորդավարուհի Կարինա Դանիելյանը: Երգչուհին խոստովանեց, որ գործնական հանդիպումների պատճառով չի կարողացել մեծ խնջույք կազմակերպել, բայց սպասում է շնորհավորանքների եւ մեկ առանձնահատուկ անակնկալի:




Լրահոս