ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, եթե վարձու աշխատողն աշխատել է 4 ամիս, հղիության եւ ծննդաբերության նպաստ հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս աշխատած ամիսներին ստացած եկամուտների հանրագումարը բաժանվում է 4-ի՞, թե՞ 12-ի:

Նելլի Պետրոսյան (29 տարեկան, բուժքույր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Անհրաժեշտ է ղեկավարվել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով, ըստ որի՝ վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ՝ հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի՝ տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը տասներկու ամսից պակաս լինելու դեպքում վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաեւ հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի՝ մինչեւ տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում պարզ ներկայացված է կարգը, որը թույլ է տալիս վճարված եկամուտը բաժանել 12-ի: Դիմողին խորհուրդ ենք տալիս ընթերցել պատասխանն ու հարկ եղած դեպքում պաշտպանել իր շահերը:




Լրահոս