Ռոբենը կարող է բաց թողնել «Յուվենտուս»-ի դեմ հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` Թուրինի «Յուվենտուս»-ի դեմ հանդիպումը:

Հոլանդացի կիսապաշտպանն երեկ մրսածության պատճառով բաց է թողել թիմի վերջնական մարզումը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Յուվենտուս»-ի կազմից հանդիպումը բաց կթողնեն Պաուլո Դիբալան, Կլաուդիո Մարկիզիոն և Ջորջո Կիելինին:

Նշենք, որ «Բավարիա»-ի և «Յուվենտուս»-ի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա վաղը` մարտի 16-ին, Երևանի ժամանակով 23:45-ին:




Լրահոս