ՀՀ նոր Ընտրական օրենսգրքում ընտրատեղամասերում գտնվող լրագրողների թվի ամրագրումը ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը սահմանափակում չի համարում: ArmLur.am-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ այսպես ընդամենը փորձ է արվում կանոնակարգում մտցնել:
Անդրադառնալով կուսակցությունների ցուցակներում ազգային փոքրամասնությունների ներառված լինելու պարտադիր դրույթին, Ավետիսյանը չհամաձայնեց, թե դա ընդդիմության համար արհեստական խոչընդոտներ են:
«Իհարկե, ազգային փոքրամասնությունների մեջ ընդդիմություն ման գալը շատ դժվար է, որովհետև իրենք համախմբված են և նույն հայացքներն ունեն, կամ ընդդիմություն է լինելու, կամ դիմություն», – ընդգծեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: