Յունիբանկը շարունակում է սպառողական վարկավորման ծավալների աճ արձանագրել և ընդլայնել շուկայի իր մասնաբաժինը: Այս տարվահունվար-փետրվարին բանկ է ներկայացվել 43 000 -ից ավելի սպառողական վարկային հայտեր, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույնժամանակահատվածի ցուցանիշն ավելի քան 290%-ով: Յունիբանկի մանրածախ վարկերի քանակը ս.թ. մարտի 1-ի դրությամբ գերազանցել է188 000-ը:
Սպառողական վարկեր կարելի է ձևակերպել Յունիբանկի 45 մասնաճյուղերում, ինչպես նաև 50 պրոմո կետերում և բանկի հետհամագործակցող 500 առևտրային կետերում: Նշենք, որ վարկային հայտը կարելի է ներկայացնել նաև օնլայն` առանց բանկ այցելելու: Դրահամար ընդամենը պետք է լրացնել www.unibank.am կայքում կամ ֆեյսբուքայն էջում (www.facebook.com/unibankarmenia) տեղադրված պարզձևը:
«Առավելագունս արագ և պարզ` հենց այսպես կարելի է նկարագրել սպառողական վարկի տրամադրման գործընթացը Յունիբանկում: Մենքֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով հայաստանյան առաջատար բանկերի թվում ենք և առաջարկում ենք շահավետ պայմաններինչպես ապառիկ վարկավորման, այնպես էլ` կանխիկ վարկերի դեպքում: Շահավետ պայմանների և սպասարկման հարմարավետությանբարձրացման շնորհիվ այս տարի ևս նախատեսում ենք սպառողական վարկավորման պորտֆելի շեշտակի աճ», – նշեց ՅունիբանկիՎարչության նախագահի տեղակալ, Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:
Նույն կերպ արագ և հարմար կազմակերպված է վարկի մարման գործընթացը: Վճարումները կարելի է կատարել ինչպես մասնաճյուղերում`սպասարկող աշխատակցին դիմելով, այնպես էլ ինքնուրույն` վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղադրված են բանկի բոլորմասնաճյուղերում և կենցաղային և համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում: Ի դեպ` բանկի «Թամանյան» և «Զվարթնոց»մասնաճյուղերում վճարային տերմինալներն աշխատում են շուրջօրյա: