
Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին կարող է վերսկսել խաղերը Ֆրանսիայի հավաքականում: Ֆուտբոլիստը նշել է, որ պատրաստվում է զրուցել ազգային թիմի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի հետ:
«Կարդացել եմ, որ Դեշամը ցանկանում է Ֆրանսիայի հավաքականի կազմում ընդգրկել լավագույններին: Սակայն մինչ ազգային թիմ վերադառնալու մասին մտածելը պետք է զրուցեմ Դեշամի հետ: Դա առաջին նախադրյալը կլինի»,- հայտարարել է Ռիբերին: