Դավիթ Լոքյանը խոստանում է` ընտրական հարցերով չի զբաղվելու (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նախարար նշանակվելուց հետո բազմաթիվ խորհրդակցություններ է անցկացրել և հետագա գործունեության ծրագիր մշակել:

Դիտարկմանը, որ տարածքային կառավարման նախարարը նաև մարզերում ընտրական գործընթացներին է մասնակից լինում, Լոքյանը նշեց, որ ինքը նման գործունեությամբ չի զբաղվելու:

«Ոչ, չեմ զբաղվելու, նախարարությունը չի զբաղվելու այդպիսի խնդիրներով», – հայտարարեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս