Նիկոլ Փաշինյանը մեր ախպերն ա, բայց ուզում ա ցույց տա, որ մերը չի. Սամվել Ալեքսանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նիկոլ Փաշինյանը հիմա ինքն իրա թեման բռնել ա` օդից կախված, ու ես մտածում եմ, որ ինքը մեր հետ ա ու ուզում ա ցույց տա, որ մեր հետ չի, ես էլ օդից կախված էդ ձև եմ ասում», -այսօր խորհրդարանում, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ են մարդիկ կարծում, որ հարկերից խուսափելու համար թաքցնում է, որ իրականում ինքն հենց շաքարավազ է ներկրում, այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

Հարցին` կարո՞ղ եք Ձեր ասածն ապացուցել, նա պատասխանեց, որ Փաշինյանն էլ չի կարողանում իր ասածներն ապացուցել: «Ինքը կարո՞ւմ ա ապացուցի, որ ես պատրաստի հումք եմ բերում: Եթե կարում ա, թող ապացուցի: Ինքն ասում ա օդից կախված լուրերով»,-ընդգծեց ՀՀԿ-ական պատգամավորը:




Լրահոս