Հարց քաղաքացիներից` ի՞նչ իրավունքներ ունեն օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmԼur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Ձեզ հուզող հարցերի պատասխաններն կգտնեք մեր կայքում:

ՀԱՐՑ․ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ իրավունքներ ունեն օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունում:
Լիա Մանուկյան (35 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Տեղեկացնում ենք, որ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ-ում օտարերկրացիներն ունեն ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ եւ պարտականություններ, եթե ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով եւ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
Օտարերկրացին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ունի սեփականության, աշխատանքի, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու եւ այլ իրավունքներ: Օտարերկրյա քաղաքացին ՀՀ-ում վճարում է հարկեր, տուրքեր եւ կատարում այլ պարտադիր վճարումներ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Օտարերկրյա քաղաքացին իր իրավունքները պաշտպանելիս օգտվում է ՀՀ քաղաքացու իրավունքների իրականացման համար սահմանված բոլոր երաշխիքներից, ինչպես նաեւ օգտվում է իր քաղաքացիության պետության դիվանագիտական պաշտպանությունից:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Ավելացնենք, որ օտարերկրացիները պարտավոր են հարգել ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները, իրավական այլ ակտերը, ազգային սովորույթներն ու ավանդույթները: Ի դեպ, ՀՀ տարածքում օտարերկրացիները կրում են ՀՀ քաղաքացիներին հավասար պատասխանատվություն, բացառությամբ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:




Լրահոս