
Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլիամսը դուրս է եկել «Ինդիան-Ուելս»-ի կիսաեզրափակիչ: Սերենան քառորդ եզրափակիչում 6:4, 6:3 հաշվով կարողացել է հաղթել աշխարհի 5-րդ ռակետ ռումինուհի Սիմոնա Հալեպին:
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլիամսը կիսաեզրափակիչ հանդիպումը կանցկացնի լեհ թենիսիստուհի Ագնեշկա Ռադվանսկայի հետ մարտի 19-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 6,8 մլն դոլար: