Սերենա Ուիլյամսը հրաժարվել է WTA-ի ամփոփիչ մրցաշարին մասնակցելուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի Սերենա Ուիլյամսը չի մասնակցի Սինգապուրում կայանալիք WTA-ի ամփոփիչ առաջնությանը: Առաջնությանը չմասնակցելու  պատճառն ուսի վնասվածքն է:

Ամփոփիչ առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 23-ից 30-ը: Մասնակցության իրավունք ունեն գերմանացի Անժելիկ Կերբերը, լեհ Ագնեշկա Ռադվանսկան, ռումինացի Սիմոնա Հալեպը, չեխ Կարոլինա Պլիշկովան, իսպանացի Գարբինյե Մուգուրուսան, սլովակ Դոմինիկա Ցիբուլկովան եւ ամերիկացի Մեդիսոն Քիսը:




Լրահոս