Հարց քաղաքացիներից` ո՞ր դեպքում դպրոցի տնօրինությունը կարող է երեխային չընդունել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Ձեզ հուզող հարցերի պատասխանները կգտնեք մեր կայքում:

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե դպրոցի տնօրինությունը կարո՞ղ է երեխային դպրոց չընդունել: Եթե այո, ապա ո՞ր դեպքում:

Դիաննա Մելքոնյան (33 տարեկան, դաշնակահարուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Դ. Մելքոնյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ պետական հանրակրթական դպրոցի տնօրինությունը պարտավոր է տվյալ տարածքում բնակվող դպրոցահասակ բոլոր երեխաներին ընդունել դպրոց՝ ապահովելով օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան պայմաններ: Սպասարկման տարածքից դուրս բնակվող եւ տվյալ հանրակրթական դպրոցում սովորող եղբայր կամ քույր ունեցող երեխայի ընդունելությունը տվյալ դպրոց կատարվում է ծնողի ցանկությամբ: Մնացած դեպքերում հանրակրթական դպրոցի սպասարկման տարածքից դուրս բնակվող երեխայի ընդունելությունը թույլատրվում է օրենսդրությամբ սահմանված նորմերին համապատասխան պայմանների առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերջին տարիներին Հայաստանի դպրոցներում աշակերտների թիվը նվազել է: Դրա մասին են վկայում վիճակագրական տվյալները. օրինակ՝ Դովեղ գյուղի միջնակարգ դպրոցում 2015-¬2016 ուսումնական տարում սովորում է 65 աշակերտ, մինչդեռ նախորդ տարի աշակերտների թիվը եղել է 74: Նմանատիպ պատկեր է նաեւ Հայաստանի բազմաթիվ այլ բնակավայրերում:




Լրահոս