Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ապրիլի սկզբին կկայանա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Հանդիպումը կկայանա Մոսկվայում: Հանդիպման ժամանակ կքննարկվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:
Ինչպես նաև օրակարգում կլինի «Հյուսիս-Հարավ» ծրագրի իրականացման շուրջ քննարկումը:
«Հյուսիս-Հարավ» երկաթիծը միավորում է Հյուսիսային Եվրոպան Հարավ-Արևելյան Ասիայի հետ: Այն կապող օղակ կլինի Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան