«Օձերը, որոնց հետ քնում եք, ցանկացած պահի կարող են խայթել ձեզ». Էրդողանը սպառնում է Եվրոպային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քուրդ զինյալներով սպառնում է Եվրոպային: Չանաքալե քաղաքում Գալիպոլիի ճակատամարտի 101-ամյակի միջոցառումների շրջանակներում Էրդողանը հայտարարել է, որ Եվրոպան նույնպես կարող է դառնալ քուրդ զինյալների զոհը, փոխանցում է AP-ն:

«Նույն ռումբը, որը պայթեց Անկարայում, կարող էր պայթել նաև Բրյուսելում կամ այլ եվրոպական քաղաքում: Օձերը, որոնց հետ քնում եք, ցանկացած պահի կարող են խայթել ձեզ»,-ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ Քրդական աշխատավորական կուսակցությանը, որն ահաբեկչական է ճանաչվել Թուրքիայում, աջակցում են Եվրոպայում և ԱՄՆ-ում: Անկարայի կարծիքով՝ վերջիններս սպառնում են Թուրքիայի ազգային անվտանգությանը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս