Դոնի Ռոստովում օդանավի աղետի զոհերի ցանկում հայկական անուններ չկան. ՀՀ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, FlyDubai ավիաընկերությանը պատկանող «Boing-737» ինքնաթիռը կործանվել է Դոնի Ռոստովում Մոսկվայի ժամանակով ժամը 3.50-ին: Ինքնաթիռում գտնվող բոլոր 55 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները զոհվել են:

ՀՀ ԱԳՆ-ից ArmLur.am-ը տեղեկանում է, որ զոհվածների նախնական ցանկում հայկական անուններ չկան:

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնում զոհվածների հարազատներին:




Լրահոս