Բուհերում ընդունելության արդյունքներն հրապարակվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի պետական եւ ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2013 թվականի ընդունելության անվճար եւ վճարովի ուսուցման մրցույթների արդյունքները հրապարակվել են հուլիսի 15-ին: 
Ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-20-ն ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին` թափուր տեղեր ունեցող բուհում լրացնելով նոր դիմում-հայտ: Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում թափուր տեղերի մրցույթի արդյունքները կհաստատի հուլիսի 25-ին:
Այս մասին armlur .am-ին հայտնեցին Կրթության եւ գիտության նախարարությունից:




Լրահոս