Պարոնյան փողոցում մեքենաներ են բախվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Պարոնյան փողոցում մեքենաներ են բախվել: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հուլիսի 15-ին, ժամը 02.40-ի սահմաններում, “ՎԱԶ- 2107” մակնիշի ավտոմեքենան Երեւանի Պարոնյան փողոցում բախվել է ճամփեզրին կայանված “Մերսեդես Բենց” մակնիշի ավտոմեքենայի, որից հետո` մեկ այլ “Մերսեդես Բենց”-ի, որն էլ ինքնաբերաբար շարժվելով՝ բախվել է մի ուրիշ “Մերսեդես Բենց”-ի: Պատահարի հետեւանքով “ՎԱԶ- 2107”-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է “Սուրբ Գրիգոր Լուսավորիչե բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:




Լրահոս