Հարց քաղաքացիներից` ուսման վճարի փոխհատուցման ծառայություններից օգտվելու համար ի՞նչ պայմաններ են գործում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Հարցերի պատասխանները կգտնեք մեր կայքում:

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ուսման վճարի փոխհատուցման ծառայություններից օգտվելու համար ի՞նչ պայմաններ են գործում:

Ռիմա Գեւորգյան (38 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ սոցիալական փաթեթում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինչպես պետական, այնպես էլ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություններ, որոնք իրականացնում են բարձրագույն եւ հետբուհական հիմնական կրթական ծրագրեր, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրեր, հանրակրթական հիմնական ծրագրեր (բացառությամբ՝ մասնագիտացված եւ հատուկ ծրագրերի): Սոցիալական փաթեթի ուսման վճարի ծառայության համար փոխանցում կարելի է իրականացնել միայն վերոհիշյալ կրթական ծրագրերի դեպքում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ուսման վճարից կարող է (են) օգտվել աշխատողը եւ (կամ) աշխատողի անմիջական ընտանիքի անդամը (անդամները): Նշենք նաեւ, որ սոցիալական փաթեթում ընդգրկվում են հետեւյալ կրթական ծրագրերն իրականացնող պետական եւ հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունները՝

1) բակալավրի, մագիստրոսի, հետազոտողի կրթական ծրագրեր.

2) նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր.

3) հանրակրթական հիմնական ծրագրեր (բացառությամբ մասնագիտացված եւ հատուկ ծրագրերի):




Լրահոս