Ընդդիմադիր «Նոր Հայաստան» շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը օրերս հայտնել էր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ իշխանափոխության 3-րդ փուլը նախաձեռնելու մասին: Նա նշել էր, որ բանակցություններ են սկսելու ընդդիմադիր ուժերի հետ մի քանի շաբաթից միասին փողոց դուրս գալու համար:
Ժիրայր Սէֆիլյանը, մասնավորապես, նշել էր Ստեփան Դեմիրճյանի, ՀԱԿ-ի, «Քաղաքացիական պայմանագրի», Աշոտ Մանուչարյանի, Պարույր Հայրիկյանի, Արամ Կարապետյանի հետ միավորվելու ցանկության մասին:
ArmLur.am-ին այս առնչությամբ զրուցեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի հետ, ով ողջունեց նման միավորման գաղափարը:
«Ժողովուրդը պետք է լինի միավորված և ամբողջականացված, իրական ընտրյալները պետք է զբաղվեն դրանով: Ես ողջունում են ժողովրդին միավորելուն ուղղված ցանկացած կոչ, ցանկացած գործողություն: Եթե ամեն ինչ լինի, ինչպես որ պետք է, անկասկած կմիանամ»:
Սյուզի Մուրադյան