Երևանից Դոնի Ռոստով և Սոչի մի քանի չվերթ է չեղարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 19-ին  չեղարկվել է Երևանից Դոնի Ռոստովի և Սոչիի ուղղությամբ մի քանի չվերթ: Ինչպես տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքից, չեղյալ են համարվել դեպի Ռոստով«Դոնավիա» ընկերության D9 5331 չվերթը և «Աերոֆլոտի» SU 5331 չվերթը:

Միաժամանակ չեղարկվել են Ռոստովից Երևան «Դոնավիա» ընկերության D9 5330 չվերթը և «Աերոֆլոտի» SU 5330 չվերթը: Բացի այդ, անբարենպաստ եղանակի պատճառով չեղարկվել են Երևան-Սոչի և Սոչի-Երևան թռիչքները:




Լրահոս