Էթնո ջազը Գյումրիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես հայտնի է, Գյումրին այս տարի հայտարարվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք,  ինչի շրջանակներում այնտեղ անցկացվում են տարբեր մշակութային միջոցառումներ: “Միքայել Ոսկանյան եւ ընկերներ” Manukyan Production-ը եւ Գյումրու ջազ ակումբը Գյումրու քաղաքապետարանի հետ համատեղ ներկայացրել են “Ջազը եւ Գյումրին” նախագծի 6-րդ համերգը: Խումբն առաջին անգամ էր Գյումրիում, եւ նրա անդամների խոսքով` համերգն անմոռանալի էր, քանի որ գյումրեցի ունկնդիրն իրոք գնահատում է բարձր արվեստը, ինչը շատ կարեւոր է յուրաքանչյուր երաժշտի համար: 
Հիշեցնենք, որ “Միքայել Ոսկանյան եւ ընկերներ” էթնո ջազ խումբը ձեւավորվել է 2011թ.-ից: Այնտեղ ընդգրկված են Հայաստանի լավագույն երիտասարդ երաժիշտներից մի քանիսը: Մասնակիցները վեցն են` Միքայել Ոսկանյան (թառ), Արման Փեշտմալջյան (ստեղնաշարային), Դավիթ Մելքոնյան (սաքսոֆոն), Գուրգեն Ղազարյան (բաս), Էդուարդ Հարությունյան եւ Մովսես Ղազարյան (հարվածային գործիքներ): Խմբի հիմնադիրը եւ մենակատարը Միքայել Ոսկանյանն է, ում շնորհիվ էլ խումբը ճանաչում է գտել Հայաստանում:




Լրահոս