
Երեկ ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Բաբաջանյան փողոցի թիվ 25 շենքի բակում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 21 շենքի հետնամասում գտնվող ավտոտնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.15-ին, մարվել՝ 13.26-ին: Այրվել են «Opel Vectra B» մակնիշի 34TR863 պ/հ ավտոմեքենայի (վարորդ՝ Վ. Բ., ծնվ. 1993 թ.) սրահն ու բեռնախցիկը` ամբողջությամբ: