Էրեբունու գերեզմանատանը խմացրել են մի տղամարդու, ապա` թալանել նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ գերեզմանատանը խմացրել են 1965 թ. ծնված Գագիկ Վ.-ին և գողացել նրա մոտ եղած 400.000 դրամը:
Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ մարտի 15-ին, ժամը 18.30-ին, Նուբարաշենի տրիկոտաժի Ֆաբրիկայի մոտ իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի սրահում են գտնվել ծանոթներ` Լուսինեն, Հովհանն ու «Իշտո» մականունով Գևորը, ովքեր օգտվելով իր հարբած լինելու հանգամանքից` գրպանից գողացել է 400.000 դրամ:

Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Լուսինեն 1981 թ. ծնված Լուսինե Պ.-ն է, Հովհանը` 1958 թ. ծնված Հովհաննես Գ.-ն, իսկ «Իշտոն»` 1977 թ. ծնված Գևորգ Գ.-ն:

Լուսինե Պ.-ն և Հովհաննես Գ.-ն ներկայացել են բաժին և տվել բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Գևորգ Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է:




Լրահոս