ArmLur.am-ը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ ուժեղ բքի և տեսանելիության բացակայության պատճառով մարտի 20-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը:
Ապարանում, Արագածում, Հրազդանում, Սևանում, Դիլիջանում, Մարտունիում, Ջերմուկում, Սարավանում, Սիսիանում և Մեղրիում տեղում է ձյուն:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: