Որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի ծառայությունը հայտնում է, որ Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ են, մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մերկասառույց է:

Մարտի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Սևանի, Գավառի, Ստեփանավանի, Թումանյանի, ինչպես նաև Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Գորիսի, Կապանի, Մեղրու և Բերձորի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:




Լրահոս