
Մարտի 21-ին, ժամը 07.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում կենդանին հոշոտել է մի գյուղացու. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն: Պարզվել է, որ տուժածը հանդիսանում է գյուղի բնակիչ Ռ. Հ.-ը (1941 թ. ծնված), ով դեմքի և ձեռքի շրջանում ստացել է կծած-պոկած վերքեր և հոսպիտալացվել Եղեգնաձորի ԲԿ:
Պարզվել է, որ Ռ. Հ.-ին վնասել է գայլը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ArmLur.am-ի հետ զրույցում Խաչիկի համայնքապետ Վարդան Ներսիսյանն ասաց, որ իրենց գյուղում սա առաջին դեպքն է, գյուղացիներն ապշած են, որ նման դաժանության ականատեսն են եղել:
Համայնքապետի փոխանցմամբ` 75-ամյա Ռոզա Հարությունյանի վիճակը ծանր է: Նրան տեղափոխում են Երևան:
Հավելենք, որ գայլի հարձակումից տուժած կնոջ դեմքի մի մասը չկա: