Հարց քաղաքացիներից` աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ քանի՞ անգամ կարող է կիրառվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Հարցերի պատասխանները կգտնեք մեր կայքում

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ քանի՞ անգամ կարող է կիրառվել: Եւ կցանկանայի իմանալ, թե որո՞նք են կիրառվող տույժերը:

Լեւոն Առաքելյան (37 տարեկան, տեսուչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետեւյալ կարգապահական տույժերը. ա) նախազգուշացում, բ) նկատողություն, գ) խիuտ նկատողություն, դ) oրենքով uահմանված կարգով աշխատավարձի իջեցում, ե) զբաղեցրած պաշտոնից ազատում` քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ, զ) քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, իջեցում` մեկ աuտիճանով:
Ի դեպ, կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ քաղաքացիական ծառայության պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի՝

ա) քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններ.

բ) քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոններ.

գ) քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոններ.

դ) քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոններ:




Լրահոս