
Դաղստանում սպանվել է «Սադվալ» լեզգիական ազգային շարժման առաջնորդ Նազիմ Հաջիևը (ծնված 1944թ.):
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին, Հաջիևը սպանվել է Մախաչկալայում գտնվող իր բնակարանում:
Հաջիևի մարմնի վրա դանակի բազմաթիվ վնասվածքներ են հայտնաբերվել:
Նշենք, որ «Սադվալ» շարժումը ձգտում է Դաղստանի և Ադրբեջանի տարածքում լեզգիական պետություն կամ ինքնավարություն ստեղծել: