Փոխհրաձգություն Սանկտ Պետերբուրգում` ադրբեջանցիների և դաղստանցիների միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հինգշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում Վասիլևսկի կղզում փոխհրաձգություն է տեղի ունեցել ադրբեջանցիների և դաղստանցիների միջև, փոխանցում է Rbc-ն:

Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի ՆԳՆ տեղեկությունների համաձայն՝ սկանդալային դեպքի մասնակցիներից երկուսն արդեն ձերբակալվել են:

Ավելի ուշ մանրամասներ են ի հայտ եկել, որոնց համաձայն՝ վիճաբանությանը մասնակցել է 7 մարդ, նրանց մոտ դանակներ և տրավմատիկ հրացաններ են եղել: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 3 մարդ: Բուժօգնություն ստանալուց հետո նրանք ուղարկվել են ամբուլատոր բուժման: Տուժածները 24-26 տարեկան են:

Դեպքի վայրում ձերբակալվածներից երկուսի մոտից դանակներ են առգրավվել: Եվս երկուսին հաջողվել է թաքնվել:




Լրահոս