Հայտնաբերվել են օձեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 17-ին, ժամը 17.48-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Խաչատրյան փողոցի թիվ 4 տանը նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Օձը հայտնաբերվել է և տեղափոխվել անվտանգ տարածք:
Հուլիսի 17-ին, ժամը 12.26-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի Շուշիի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1 տանը նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հայտնաբերվել է լորտու տեսակի սողուն և տեղափոխվել անվտանգ տարածք:
Հուլիսի 17-ին, ժամը 18.03-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի 19ա շենքի 1-ին բնակարանում նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




Լրահոս