Գայլի կողմից հարձակման ենթարկված կնոջը վիրահատել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ Մարտի 21-ին, ժամը 07.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում կենդանին հոշոտել է մի գյուղացու. անհրաժեշտ է օգնություն:

Այս պահին արդեն ավարտվել է 75 ամյա կնոջ վիրահատությունը, որը գրեթե 4 ժամ է տևել: Ինչպես նախապես տեղեկացվել էր վիրահատարանում միաժամանակ աշխատել են վիրահատական մի քանի խմբեր` միկրովիրաբուժական, պլաստիկ և դիմածնոտային:

«Էրեբունի» ԲԿ առաջատար բժիշկները` Արա Հայրապետյանը, Արտյոմ Իկիլիկյանը և Արամ Բորոյանը նախ վիրաբուժական մշակում են կատարել, հատուկ իմպլանտի միջոցով վերականգնել են աջ այտոսկրի կոտրվածքը: Վիրահատական մշակման են ենթարկվել նաև ձեռքերը, որոնք ևս վնասված են եղել:

Իսկ աջ կողմի այտի և քթի հատվածում մաշկի վնասվածքը կվերականգնվի հաջորդ վիրահատության ընթացքում, որը նախատեսվում է իրականացնել մի քանի շաբաթ անց:
Հիվանդը այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, շնչում է արհեստական սարքի միջոցով:




Լրահոս