
Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը շրջանցել է Գարի Լինեկերին, գրում է «Eurosport»-ը:
Կիրակի Բեյլը մասնակցեց «Ռեալ Մադրիդ» – «Սևիլիա» խաղին՝ դառնալով գոլի հեղինակ, որը ֆուտբոլիստի համար ռեկորդային էր:
Գարեթ Բեյլը խփեց իր 43-րդ գոլն Իսպանիայի առաջնություններում՝ շրջանցելով «Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Գարի Լինեկերի ցուցանիշը: Նա դարձել է Լա լիգայում հանդես եկած բրիտանացիներից ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը: