ՀԷՑ-ի տեղամասերի որոշ պետեր մեծ պարտքերի «տակ են ընկել». տնօրինությունը վճռական է տրամադրված. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած տարվա նոյեմբերի 1-ից, այսինքն՝ երբ փոխվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատերը, այս ընկերությունում ստուգումներ են սկսվել, որոնց արդյունքում տեղամասերի որոշ պետեր մեծ պարտքերի «տակ են ընկել»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ բազմաթիվ տեղամասերում էլէներգիայի կորուստների կամ հավելագրումների դեպքեր են արձանագրվել: ՀԷՑ-ի տնօրինությունը պատասխանատուներին ոչ միայն ազատել է աշխատանքից, այլ նաեւ պահանջել է վերադարձնել գումարները:

ՀԷՑ-ից «Ժողովուրդ»-ի հարցմանը տված մեկնաբանության համաձայն՝ 2015թ. նոյեմբերի 1-ից մինչ 2016թ. մարտի 1-ը տեղամասերի պետերի կամ տեսուչների կողմից հավելագրումների կամ էլէներգիայի «գողության» 24 դեպք է արձանագրվել: «Ընդհանուր առմամբ վերահաշվարկվել է 68.328 կվտ.ժ էլեկտրաէներգիա: Նշված դեպքերի առթիվ ընկերությունում իրականացվել են ծառայողական քննություններ, աշխատանքից հեռացվել է թվով 10 տեսուչ եւ 8 տեղամասի պետ»,- նշված է ՀԷՑ-ի պատասխանում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս