Կազինոյական տնտեսական աճ. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ամփոփել և երեկ հրապարակել է այս տարվա առաջին երկու ամիսներին արձանագրված սոցիալ-տնտեսական հիմնական ցացանիշները։ Գրեթե բոլոր ոլորտներում ԱՎԾ-ն կրկին արձանագրել է տպավորիչ աճ։

Մասնավորապես, տնտեսական ակտիվության ցուցանիշը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.7 տոկոսով։ Արդյունաբերությունում ԱՎԾ-ի գրանցած աճը գրեթե երկնիշ է՝ 9.9 տոկոս։ Մոտավորապես նույնքան էլ կազմում է ծառայությունների ոլորտի աճը՝ 9.8 տոկոս։ Ի դեպ, ծառայությունների ոլորտում նման աճը ստացվել է «մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ենթաոլորտում արձանագրված աճի հաշվին։ Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հոռթոնը իր հրավիրած ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարեց, թե իրենց ուսումնասիրությունների համաձայն՝ նշված ենթաոլորտում աճը պայմանավորված է կազինոների հաճախելիության աճով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս