
2015 թ. դեկտեմբերին կայացած քվերակության արդյունքներով Հայաստանի 2015 թ. լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, ով նաև արժանացել էր «Ոսկե գնդակ» մրցանակին: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել էին Գաել Անդոնյանը և Մարկոս Պիզելլին, ովքեր արժանացել էին համապատասխանաբար «Արծաթե գնդակ» և «Բրոնզե գնդակ» մրցանակներին:
Մինչ օրս ֆուտբոլիստները հնարավորություն չէին ունեցել լինել Հայաստանում և ստանալ իրենց մրցանակները: Այսօր Գաել Անդոնյանին և Մարկոս Պիզելլիին շնորհվեցին իրենց մրցանակները, ինչպես նաև ՀՖՖ պատվոգրերն ու դրամական պարգևները: