
Թուրքական իշխանությունները պատրաստ են ԵՄ երկրներ ուղարկել 25 հազար սիրիացի փախստականի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է BBC-ն:
«Ներկա պահին Թուրքիայի միգրացիոն ծառայությունն արդեն ստուգել և նախապատրաստել է 25 հազար փախստականի փաստաթղթերը»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ ԵՄ-ն ընդհանուր առմամբ պատրաստ է 72 հազար փախստական ընդունել:
Նշվում է, որ ԵՄ-ի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագիրն ուժի մեջ կմտնի մարտի 20-ից: Համաձայնագիրը ենթադրում է, որ Թուրքիան կվերադարձնի բոլոր անօրինական ներգաղթյալներին, ովքեր թուրքական տարածք են ներթափանցել Հունաստանի միջոցով, իսկ Եվրամիությունը կընդունի սիրիացի անօրինական ներգաղթյալներին՝ «մեկը՝ մեկի փոխարեն» սկզբունքով: