
2 պայթյուն է որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում: Պայթյունների արդյունքում 11 մարդ է զոհվել, ևս 20-ը վիրավոր են, փոխանցում է Reuters-ը:
Նախնական տվյալների համաձայն՝ պայթյունը որոտացել է չվերթների գրանցման ժամանակ:
Դեպքի մանրամասները պարզվում են: Ընթանում են մարդկանց տարհանման աշխատանքները: Բոլոր չվերթները չեղյալ են համարվել: