
Այսօր Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ Հայաստանի պետական և ոչ պետական համալսարանների ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցման հավաստագրերի հանձնման արարողությունը: Փոխհատուցվել է 794 ուսանողների վարձավճարներ Հայաստանի տնտեսագիտական, ճարտարապետության և շինարարության և այլ համալսարաններից:
Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և այլք:
Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ընդդիմադիր ուժերի առաջարկներին, վարչապետը նշեց, որ պատրաստ են ընդունել ընդդիմության յուրաքանչյուր ողջամիտ առաջարկ:
Իսկ այն հարցին, թե ինչ է մտածում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարության մասին, թե սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ժամանակ վարչապետը աջակցել է «Ոչ»-ի շտաբին, նա պատասխանեց.
«Եթե ինքը հստակեցնի իր այդ ակնարկը, ես կպատասխանեմ այդ հարցին»: