Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 17-ին՝ ժամը 20.53-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին, Աղնջաձոր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայդի՝ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Մարզային փրկարար վարչության օպերատիվ ծումբը: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 21-րդ կմ-ում “Կրայսլեր” մակնիշի 55 ՏՏ 777 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը։
Վթարի հետևանքով ավտոմեքենայի վարորդ` 1979թ. ծնված Արմեն, 1985թ. ծնված Մարիա, 2008թ. ծնված Օֆելյա, 2007թ. ծնված Արսեն և 2005թ. ծնված Սոս Գևորգյանները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի ԲԿ:
Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: