Մյունխենի «Բավարիա»-ի ղեկավարությունը մտադիր է ամռանը ձեռք բերել «Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինի տրանսֆերը:
28-ամյա հարձակվողին իր ապագա թիմի կազմում ցանկանում է տեսնել Կառլո Անչելոտին, ով կգլխավորի մյունխենյան ակումբն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Ավելի վաղ «Բավարիա»-ի գործադիր տնօրեն Կարլ Հայնց Ռումենիգեն հաստատել է, որ ակումբը հետաքրքրված է արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով: