Գեորգի Կուտոյանն առաջին անգամ ստիպված է քաղաքական ենթատեքստ ունեցող խնդրի լուծում տալ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանն առաջին անգամ ստիպված է քաղաքական ենթատեքստ ունեցող խնդրի լուծում տալ: Խոսքը ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նախօրեին Հրազդանում հետեւած անձանց բացահայտելու եւ նրանց արարքին իրավական գնահատական տալու մասին է: Պատգամավորը երեկ ՀՀ ԱԱԾ տնօրենին գրություն է ուղարկել՝ նրանից ակնկալելով հետեւյալ հարցերի պատասխանը.

«Ովքե՞ր են հետեւել ինձ եւ ինչու՞ են դա արել գաղտնի: Զինվա՞ծ են եղել արդյոք այդ անձինք: Ու՞մ հանձնարարությամբ են իրականացրել անձեռնմխելի անձ հանդիսացող ՀՀ ԱԺ պատգամավորի գաղտնի հետեւումը: Արդյո՞ք Հրազդանում կամ Երեւանում իմ տեղաշարժերին հետեւում են, ու՞մ հանձնարարությամբ եւ ի՞նչ նպատակով են դա իրականացնում»: Ի դեպ, երեկ նաեւ հայտնի դարձավ, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի շտաբն էլ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին` Փաշինյանի կողմից իրենց համայնքի դպրոցի տնօրենների հետ հանդիպելու հանգամանքը ներկայացնելով իբրեւ օրինախախտում: Բայց շատ տնօրեններ հայտարարեցին, որ Նիկոլն իրենց չի ճնշել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս