Ինչպես է Գորիսի ոստիկանապետն իր ենթակաների մոտ արդարացել և կատարվածում Սուրիկ Խաչատրյանին մեղադրել. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գորիսի ոստիկանապետի կողմից ծեծի ենթարկված Արթուր Գեւորգյանի գործը, ինչպես եւ կանխատեսել էինք, ըստ ամենայնի, կտեղափոխվի ՀՔԾ: Երեկ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացրեց, որ գործն ուղարկել են դատախազություն,  որտեղ ուսումնասիրելուց հետո գործը կուղարկվի հատուկ քննչական ծառայություն, քանի որ գործով կարեւորագույն վկաները պաշտոնյաներ են:

Եւ այսպես՝ «Ժողովուրդ»-ին այս գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Այս օրերին ոստիկանության  Գորիսի բաժնի պետ Գեւորգ Ազիզյանն իր մոտ է կանչում իր ենթականերին` արդարացնելու համար իր արածը, ցույց է տալիս դեպքի օրը տեղի ունեցած քաշքշուկի արդյունքում պատառոտված հագուստը: Ու երբ նրան հարցրել են, թե ինչ է տեղի ունեցել, նա արդարացել է, թե ամեն ինչի թիկունքում կանգնած է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, քանի որ ինքը Գորիսի ոստիկանապետ աշխատելու ընթացքում չի ենթարկվել Սյունիքի մարզպետին: Բայց Երեւանից Գորիս գործուղված ոստիկանապետը մոռանում է, որ կա դեպքի տեսագրությունը, եւ այնտեղ ակնհայտ երեւում է, թե ինքն ինչպես է բռնություն գործադրում քաղաքացու նկատմամ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս