Հարց քաղաքացիներից. այլ երկրում ապրող և այնտեղ կենսաթոշակ ստացող ՀՀ քաղաքացին իրավո՞ւնք ունի թոշակ ստանալ նաև Հայաստանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Հարցերի պատասխանները կգտնեք մեր կայքում:

ՀԱՐՑ. Եթե անձը ապրում է այլ երկրում (Ռուսաստանի Դաշնությունում) եւ ստանում է այնտեղի թոշակը, նա իրավունք ունի՞ թոշակ ստանալ նաեւ ՀՀ-ից: Նշեմ, որ նա ունի ՀՀ քաղաքացիություն:

Նազիկ Գեւորգյան (53 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ․ (Սկիզբը՝ նախորդ համարում) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ հաստատված N1 հավելվածի 33-րդ կետի համաձայն` համաձայնագրի մասնակից պետության քաղաքացիություն ունեցող` Հայաստանի Հանրապետության երկքաղաքացուն, համաձայնագրի մասնակից պետությունում բնակության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացուն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակ է նշանակվում (վճարվում) այդ պետությունում կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու եւ ստացված կենսաթոշակի գործի կամ այդ պետությունում կենսաթոշակ նշանակված չլինելու մասին այդ պետության կենսաթոշակ նշանակող մարմնի գրությամբ տված տեղեկանքի հիման վրա:

Ըստ Ձեր գրության` Դուք կենսաթոշակ ստանում եք Ռուսաստանի Դաշնությունից: Ելնելով ասվածից` Հայաստանի Հանրապետությունում Ձեզ կենսաթոշակ կարող է նշանակվել (վճարվել) ՀՀ-ում հաշվառում ունենալու, ՌԴ-ում կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու եւ նախկին բնակության վայրի իրավասու մարմնից ստացված կենսաթոշակի գործի հիման վրա:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Տեղեկացնենք, որ պետական բյուջեից ֆինանսավորվող տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձն ունի մեկ կենսաթոշակ ստանալու իրավունք իր ընտրությամբ: Հիշեցնենք, որ 2015 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակի հիմնական չափը կազմում է 16.000 դրամ:




Լրահոս