
Մյունխենի «Բավարիա»-ից հեռացող Խոսեպ Գվարդիոլան մտադիր է «Մանչեսթեր Սիթի»-ում տրանսֆերներ իրականացնել: Նա անգլիական ակումբի ղեկավարությանը ներկայացրել է գրեթե ամբողջովին նոր թիմի կազմ: Թե այդ ֆուտբոլիստներից քանիսին կկարողանա ձեռք բերել «Մանչեսթեր Սիթի»-ն, կանխատեսել բարդ է:
Գվարդիոլայի տրանսֆերային ցուցակում են հայտնվել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպաններ Իլկայ Գյունդոգանն ու Յուլիան Վայգլը, «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը, Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, անգլիական «Էվերտոնի» պաշտպան Ջոն Սթոունզը և այլ մեծ թվով ֆուտբոլիստներ: