Խոսեպ Գվարդիոլայի տրանսֆերային նպատակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ից հեռացող  Խոսեպ Գվարդիոլան մտադիր է «Մանչեսթեր Սիթի»-ում տրանսֆերներ իրականացնել: Նա անգլիական ակումբի ղեկավարությանը ներկայացրել է գրեթե ամբողջովին նոր թիմի կազմ: Թե այդ ֆուտբոլիստներից քանիսին կկարողանա ձեռք բերել «Մանչեսթեր Սիթի»-ն,  կանխատեսել բարդ է:

Գվարդիոլայի տրանսֆերային ցուցակում են հայտնվել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպաններ Իլկայ Գյունդոգանն ու Յուլիան Վայգլը, «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը, Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, անգլիական «Էվերտոնի» պաշտպան Ջոն Սթոունզը և այլ մեծ թվով ֆուտբոլիստներ:




Լրահոս