Ահաբեկչական սպառնալիքի պատճառով տարհանել են Ֆրանսիայի Թուլուզի օդանավակայանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայում ահաբեկչական սպառնալիքի պատճառով այսօր ժամանակավորապես փակվել է Թուլուզի օդանավակայանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տեղական ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ տարհանում է իրականացվել:

Մեկ այլ տեղեկության համաձայն՝ հայտնի է դարձել, որ «կանաչ գոտի» հասանելիություն է ստացվել: Ավելի ուշ օդանավակայանը վերսկսել է աշխատանքը:

Եվրոպական մի շարք քաղաքներ ուժգնացրել են անվտանգության միջոցառումները: ԱՄՆ պետդեպարտամենտը նախազգուշացրել է իր քաղաքացիներին Եվրոպայում նախապատրաստվող նոր ահաբեկչությունների մասին:




Լրահոս