
Բրյուսելի ահաբեկչությունների երրորդ կասկածյալը, ով օդանավակայանից փախուստի էր դիմել, ձերբակալվել է: Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչների ինքնությունը: Նրանցից երկուսը եղբայրներ են՝ Հալիդ և Բրահիմ Բաքրուաիները, երրորդը` Նաջիմ Լահրաուին:
Հաղորդվում է նաև, որ Նաջիմ Լահրաուին փարիզյան ահաբեկչությունների թիվ մեկ կազմակերպիչ Սալահ Աբդեսլամի համախոհն էր:
Նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով կա 34 զոհ, ավելի քան 200 վիրավոր: