«Արժեքավոր է յուրաքանչյուր կյանք». ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված համաժողով Մոսկվայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում մարտի 23-ին մեկնարկել է Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ համաժողովը, որին մասնակցում է ավելի քան 2460 պատվիրակ 79 երկրից:

Համաժողովին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի գլխավորու­թյամբ մասնակցում է նաև հայաստանյան պաշտոնական պատվիրակությունը:

«Արժեքավոր է յուրաքանչյուր կյանք» խորագրով համաժողովին մասնակցում են քաղաքական և հասարակական գործիչներ, գիտնականներ, բուժաշխատողներ, կրոնական կազմակերպությունների ներկայա­ցուցիչներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվամիջոցների ներ­կա­յացու­ցիչներ ԱՊՀ անդամ պետություններից, Արևելյան Եվրոպայի, Կենտրո­նա­կան Ասիայի և այլ տարածաշրջանների երկրներից:

Միջոցառման երեք օրերի ընթացքում կանցկացվեն լիագումար նիստեր տարա­ծա­շրջանի առաջատար փորձագետ­ների մաս­նակ­ցությամբ, զուգահեռ նիս­տեր «Գիտություն և բժշկություն», «Աջակցություն միջազգային զարգացմանը», «Քա­ղա­քա­ցիա­կան հասա­րա­կություն» խորագրերով, որոնց ժամանակ զեկույցով հանդես կգա ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սասմվել Գրիգորյանը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ոլորտի  այլ մասնագետներ Հայաստանից։  Համաժողովը կշարունակվի մինչև մարտի 25-ը։




Լրահոս